Հարի Մագուայրը պատրաստ է հեռանալ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը պատրաստ է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ նրան զրկել են ավագի թևկապից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա անգլիացին զայրացել է, երբ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է իր որոշման մասին։

Հաղորդվում է, որ պաշտպանը պատրաստ է դիտարկել իր նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած «Վեսթ Հեմի», «Թոթենհեմի» և «Չելսիի» առաջարկները։

Մագուայրի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում 31 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։