Յան Զոմերը շուտով կմիանա իտալական ակումբին

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերը շուտով կմիանա «Ինտերին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ ավստրիացին համաձայնել է տեղափոխվել միլանյան ակումբ։ Անձնական պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։

Այս պահին «Ինտերը» բանակցություններ է վարում մյունխենցիների հետ տրանսֆերի վերջնական արժեքի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ներաձուրիները» ցանկանում են գնել Զոմերի ու «Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինին։