Խուան Կուադրադոն պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

Կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, ով ամռանը լքել է «Յուվենտուսը» պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։ Հաջորդ շաբաթ Կուադրադոն բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։

35-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015/2016 մրցաշրջանից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 314 հանդիպում, դարձել 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։