Էդուարդ Սպերցյանի ապագայից նոր տեղեկություն կա

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը այս ամառ չի հեռանա թիմից, հայտնում է «РБ Спорт»-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «Այաքսի» և մի շարք այլ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին։ Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը չի հեռանա մինչև ձմեռ։

Էդուարդ Սպերցյանի պայմանագրով նախատեսված է փոխհատուցման չափը՝ 15 մլն եվրո։ Ֆուտբոլիստի և «Կրասնոդարի» միջև կա նաև պայմանավորվածություն, որ շահավետ առաջարկի դեպքում նա կարող է հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։