Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իսպանացուն հավակնում է «Ինտերը», որը հարձակվողին դիտարկում է որպես Ռոմելու Լուկակուին փոխարինող, ով հրաժարվել է տեղափոխվել միլանյան ակումբ։ Մորատային հավակնում են նաև «Ռոման» և «Յուվենտուսը»։
Նախորդ մրցաշրջանում Մորատան բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։