Լեանդրո Պարեդեսը ժամանակ է խնդրել «Գալաթասարայից» պայմանագրային առաջարկը քննարկելու համար

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լեանդրո Պարեդեսը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել «Գալաթասարայից» պայմանագրային առաջարկը քննարկելու համար, հայտնում է L’Équipe-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ստամբուլյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է երեք տարվա պայմանագիր, իսկ իրենք՝ փարիզցիները՝ 6 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում։ Նշվում է, որ «Գալաթասարայի» առաջարկը ֆինանսապես ամենաշահավետն է Պարեդեսի մյուս հավակնորդներից։

Պարեդեսը ՊՍԺ է տեղափոխվել «Զենիթից» 2019 թվականին 40 միլիոն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։