Թոմաս Տուխել․ «Մենք պետք է փոխարինենք Լյուկա Էրնանդեսին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակնարկել է, որ ակումբն աշխատում է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ պայմանագիր կնքելու վրա։

«Մենք պետք է փոխարինենք Լյուկա Էրնանդեսին, և այլևս գաղտնիք չէ, թե որ ֆուտբոլիստի մասին է խոսքը: Երբ ֆուտբոլիստը հայտնում է, որ ցանկանում է հեռանալ, և մենք այլընտրանք ունենք, մենք համաձայն ենք: Հուսով ենք, որ մոտ ապագայում կլրացնենք այս բացը»,- Տուխելի խոսքերը մեջբերում է CalcioMercato-ը։

Հիշեցնենք, որ Լյուկա Էրնանդեսը հուլիսի 9-ին 5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։

Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: