Corriere dello Sport. Ռոմելու Լուկակուն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Յուվենտուսը» կարող է դառնալ Ռոմելու Լուկակուի նոր ակումբը, հայտնում է Corriere dello Sport-ը:

Թուրինյան ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանավորվել է երեք տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 8 միլիոն եվրո աշխատավարձով։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը «Չելսիի» հետ պայմանավորվածություն ունի հարձակվողի տրանսֆերի շուրջ 40 միլիոն եվրոյի դիմաց՝ ներառյալ բոնուսները։ Ակումբը բելգիացու տրանսֆերի վրա աշխատում է 2023 թվականի մարտից:

Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Միլանցիները ցանկանում էին պահել ֆուտբոլիստին։