Մուսա Դիաբին կարող է տեղափոխվել Անգլիա

«Ասթոն Վիլան» ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբիին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլան» 35 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Բայերին» Դիաբիի համար, սակայն այն մերժվել է։ Անգլիական ակումբը նոր առաջարկ է պատրաստում կատարել մոտ օրերս։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։