Անգլիական ակումբը հետաքրքրված է Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով

«Նյուքասլը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը՝ անգլիական ակումբն արդեն 95 միլիոն եվրո է առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստի համար և այժմ սպասում է «Նապոլիի» պատասխանին։

Հարձակվողը «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Ընդհանուր առմամբ նա նեապոլիտանական թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո: