«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իսպանական «Վալենսիայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է «Советский спорт»-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը դիտարկում է վարձակալության տարբերակը։ Տիկնիզյանը պայմանագիր կարող է կնքել երկու տարով։
Միաժամանակ «Վալենսիան» իրավունք կունենա գնելու 24-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալ-Սոսյեդադը» և «Վոլֆսբուրգը»։