Իսպանական ևս մեկ ակումբ ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իսպանական «Վալենսիայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է «Советский спорт»-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը դիտարկում է վարձակալության տարբերակը։ Տիկնիզյանը պայմանագիր կարող է կնքել երկու տարով։

Միաժամանակ «Վալենսիան» իրավունք կունենա գնելու 24-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալ-Սոսյեդադը» և «Վոլֆսբուրգը»։