Սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչը մեկնել է Ստամբուլ՝ պայմանագիր կնքելու տեղի «Ֆեներբախչեի» հետ։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։
34-ամյա Տադիչը «Այաքսին» միացել է 2018 թվականին «Սաութհեմփթոնից»: Հոլանդիայում առաջին իսկ մրցաշրջանում ապագա ավագը թիմի հետ նվաճեց «ոսկե դուբլը» և առանցքային դեր խաղաց եվրոպական ասպարեզում հաջողության մեջ։ «Այաքսը» հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ: Մրցաշրջանի ավարտին հարձակվողը ճանաչվել է Էրեդիվիզի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Ընդհանուր առմամբ, Տադիչը Ամստերդամում նվաճեց երեք լիգայի տիտղոս և երկու երկրի գավաթ: Հարձակվողն «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 241 հանդիպում՝ դառնալով 105 գոլի հեղինակ: Մի քանի օր առաջ սերբ ֆուտբոլիստը խնդրել էր խզել պայմանագիրը, որն ուժի մեջ էր մինչեւ 2024 թվականի ամառ։