Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է կիսապաշտպան Դաիչի Կամադայի ծառայություններով:
Մադրիդցիները կապի մեջ են ճապոնացի 26-ամյա ֆուտբոլիստի հետ, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» դիտարկում է Կամադային որպես Ժոաու Ֆելիշին հավանական փոխարինող, ով կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հեռանալուց հետո Կամադան ազատ գործակալի կարգավիճակ ունի: Սպասվում էր, որ նա կտեղափոխվի «Միլան»: