Իսպանական գրանդը հետաքրքրված է կիսապաշտպան Դաիչի Կամադայի ծառայություններով

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է կիսապաշտպան Դաիչի Կամադայի ծառայություններով:

Մադրիդցիները կապի մեջ են ճապոնացի 26-ամյա ֆուտբոլիստի հետ, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» դիտարկում է Կամադային որպես Ժոաու Ֆելիշին հավանական փոխարինող, ով կարող է տեղափոխվել ՊՍԺ:

Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» հեռանալուց հետո Կամադան ազատ գործակալի կարգավիճակ ունի: Սպասվում էր, որ նա կտեղափոխվի «Միլան»: