Ռասել Ուեսթբրուկը դարձել է «Լիդս Յունայթեդի» բաժնետեր

«Լոս Անջելես Քլիփերսի» բասկետբոլիստ Ռասել Ուեսթբրուկը միացել է ամերիկյան 49ers Enterprises կոնսորցիումին, որը հունիսին ձեռք բերեց «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի վերահսկիչ փաթեթը, որը լքեց Անգլիայի Պրեմիեր Լիգան անցած մրցաշրջանի վերջում, հայտնում է Yahoo Sports-ը։

Ուեսթբրուկը միացել է կոնսորցիումին, որը հունիսին վճարել է մոտավորապես 213 միլիոն դոլար Լիդս Յունայթեդի 56 տոկոս բաժնետոմսերի համար, ասել է աղբյուրը: 2017 թվականից անգլիական ակումբի վերահսկիչ փաթեթը պատկանում է ձեռնարկատեր Անդրեա Ռադրիցզանին, ում գլխավորությամբ ակումբը 16 տարի անց վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա 2020 թվականին։