Հայտնի է Մանուել Նոյերի վերականգնման ժամկետը

Հայտնի է դարձել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի վերականգնման ժամկետը։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Գեորգ Հոլցները։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ապաքինումն ընթանում է ըստ ժամանակացույցի, և նա պետք է միանա «Բավարիային» մինչև նախամրցաշրջանի մեկնարկը: Սպասվում է, որ Նոյերը կվերադառնա ավելի թեթեւ մարզումների: Դարպասապահը հասկանում է, որ մրցաշրջանի մեկնարկին մնացել է մոտ հինգ շաբաթ, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստը չի արագացնի վերականգնումը։

Հիշեցնենք, որ Նոյերը ծանր վնասվածք էր ստացել Քաթարում 2022 թվականի Աշխարհի առաջնությանը։ Ֆուտբոլիստն արձակուրդի ժամանակ դահուկ քշելիս կոտրել է ոտքը։ Նոյերը բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը: