Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ՊՍԺ-ում իր գլխավոր նպատակի մասին։
«Իմ նպատակն է ստիպել ՊՍԺ-ի երկրպագուներին հպարտանալ իրենց թիմով, հպարտանալ այն ամենով, ինչ տեսնում են խաղադաշտում, վայելել շոուն: Եվ կգնահատեն, եթե տեսնեն ջանք, աշխատանք, լավ գրոհող և լավ պաշտպանվող թիմ: Բայց մինչ երկրպագուներին խնդրելը աջակցել մեզ, մենք պետք է նրանց ինչ-որ բան տանք, ստիպենք նրանց ուրախացնել մեզ և վայելել մեր խաղը»,- ասել է Էնրիկեն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
53-ամյա Էնրիկեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։