«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Առնո Դանջումային:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիները» սկսել են աշխատանքը «Վիլյառեալի» վինգերի տրանսֆերի շուրջ: Խոսքը վարձակալության մասին է։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով` «Միլանը» ցանկանում է գնել նաև հարձակվող Մեհդի Տարեմիին («Պորտու») և կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսին («ԱԶ Ալկմար»)։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Դանժուման անցկացրել է Պրեմիեր Լիգայում և 9 խաղում դարձել 1 գոլի հեղինակ։