Արթուր Մելոն կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում

«Ֆիորենտինան» դիտարկում է «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը կարող է խզել պայմանագիրը 26-ամյա բրազիլացու հետ։

2022/23 մրցաշրջանում Արթուրը վարձավճարով հանդես է եկել «Լիվերպուլում», սակայն վնասվածքների պատճառով կիսապաշտպանը միայն մեկ հանդիպում է անցկացրել մերսիսայդցիների կազմում։