Մուսա Դիաբին կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացուն ցանկանում է գնել «Ասթոն Վիլան»:

Անցած մրցաշրջանում Դիաբին բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։