«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում», հայտնում է FootMercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները կարող են պայքարել 23-ամյա սերբի համար, եթե Հարի Քեյնը մեկնի «Բավարիա»։
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից:
Նախորդ մրցաշրջանում նա թուրինցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: