Կոնֆերենցիաների Լիգա․ «Փյունիկը» հաղթեց, իսկ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ։

Խաղը անցավ անչափ դիտարժան պայքարում։ 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեմաոն։ Խաղի վերջնամասում՝ 90+7-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Դվամենան՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը՝ 1-1:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին՝ Ալբանիայում։

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» մրցեց Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսի» հետ և հաղթեց վստահ՝ 2-0 հաշվով։

«Փյունիկի» կազմում աչքի ընկավ Լուկա Յուրիչիչը և Խամես Սանթոսը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին։