Պաշտոնական․ Վիտոր Ռոկեն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

18-ամյա հարձակվողի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030/31 մրցաշրջանի ավարտը։ Նա թիմին կմիանա հաջորդ ամառ։ Բրազիլացու պայմանագրում ազատման կետը 500 միլիոն եվրո է։

2023 թվականին Ռոկեն «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։