«Այաքսը» Արսեն Զախարյանին գնելու փոխարեն ընտրել է Էդուարդ Սպերցյանին

Ամստերդամի «Այաքսը» հետաքրքրված էր «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, սակայն 25 միլիոն եվրո պահանջած գնից հետո ուշադրությունը կենտրոնացրեց «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վրա, հայտնում է 1908.nl-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այժմ 20-ամյա Զախարյանը ցանկանում է պայմանագիր կնքել «Ֆեյենորդի» հետ, իսկ Արսենի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է որպես ամառային պատուհանի տրանսֆերային նպատակ։

Հոլանդական ակումբում տեղի համար Զախարյանի մրցակիցը կարող է լինել «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Տիագո Ալմադան, ով Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ 23-ամյա Սպերցյանը Կրասնոդարի սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։