Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան իր սոցցանցերում։
Ինչպես հայտնում է Շիրան, ակումբների միջև բանակցությունները կկայանան դարպասապահի տրանսֆերի շուրջ այս շաբաթ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտավոր գինը կազմում է 6 միլիոն եվրո, «Ինտերը» նախատեսում է նաև պայմանագիր կնքել «Շախտյորի» 21-ամյա ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինի հետ, ով Զոմերի հետ կարող է փոխարինել Օնանային։
Զոմմերը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածում դարպասապահը մյունխենցիների կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ բաց թողնելով 31 գնդակ։