Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է 33 տարեկանում կարիերան ավարտելու իր որոշման մասին։
«Չեմ կարող ասել, որ դադարել եմ սիրել ֆուտբոլը։ Ես պարզապես ստացա այն ամենը, ինչ ուզում էի: Զղջալու ոչինչ չկա: Ես լիովին գոհ եմ իմ կարիերայից։ Ինձ դուր էր գալիս ֆուտբոլի խաղադաշտ դուրս գալը, բայց այն հասավ նրան, որ ես ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:
Երեխաները շատ արագ են մեծանում, ես շատ բան եմ կարոտել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Բեյլը «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։ Նա խաղացել է նաև Լոնդոնի «Թոթենհեմում», «Սաութհեմփթոնում» և «Լոս Անջելեսում»։