«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» թիրախավորել է դարպասապահին:
Նշվում է, որ դարպասապահին առաջարկում են շաբաթական 250,000 ֆունտ ստեռլինգ (13 մլն ֆունտ կամ տարեկան 15 մլն եվրո):
Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» դարպասապահը վաստակում էր շաբաթական 375 հազար ֆունտ (տարեկան մոտ 23 միլիոն եվրո)։