«Չելսին» պայմանագիր է կնքել «Էվերթոնի» 17-ամյա պաշտպան Իշ Սամուելս-Սմիթի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 4 միլիոն ֆունտ: Անցած մրցաշրջանում պաշտպանը հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմում՝ կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքերում։
Նախորդ մրցաշրջանում Սամուելս-Սմիթը 15 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» մինչև 21 տարեկանների կազմում: