Կիմ Մին Ջեն բարեհաջող բուժզննում է անցել «Բավարիա» տեղափոխվելուց առաջ

«Բավարիան» և «Նապոլին» համաձայնության են հասել նեապոլական ակումբի պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա կորեացին բարեհաջող բուժզննում է անցել։ Տրանսֆերի մասին կհայտարարվի շուտով։

Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն իտալական ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։