Դավիդ դե Խեան հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։
32-ամյա դարպասապահը անգլիական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դարպասապահը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Հիշեցնենք, որ դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից: 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 58 հանդիպման, բաց թողել 61 գնդակ և 25 անգամ անառիկ պահել դարպասը: