Մանուել Նոյերի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի վերականգնումը ծանր վնասվածքից հետո հետաձգվում է, հայտնում է Sky Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ ծրագրվում էր, որ 37-ամյա դարպասապահը խաղադաշտ կվերադառնա մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը, սակայն այժմ նրա վերադարձի ժամկետը հետաձգվում է։

Հիշեցնենք, որ Նոյերը դեկտեմբերի 10-ին դահուկային արձակուրդի ժամանակ կոտրեց ոտքը և բաց թողեց 2022/23 մրցաշրջանի մնացած մասը։