Դիեգո Սիմեոնեն կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» պայմանագիր է առաջարկել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը դեռ չի քննարկել 53-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Ինսայդեր Նիկոլո Շիրան տեղեկացնում է, որ «Ալ-Ահլին» Սիմեոնեին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով։

Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։