Սադիո Մանեն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն մոտ է սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան

Աղբյուրի համաձայն՝ երկու կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն։ Մանեին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 20 միլիոն եվրո աշխատավարձով։

Անցած մրցաշրջանում Մանեն 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։