«Ինտերի» հարձակվող Սամուելե Մուլատիերին տեղափոխվել է «Սասուոլո»:
22-ամյա խաղացողի պայմանագրի պայմանները չեն բացահայտվում։ Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 6 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում իտալացին հանդես էր գալիս Բ Սերիան ներկայացնող «Ֆրոզինոնեում»՝ 12 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։