Մանուել Նոյերի վերադարձը ընդհանուր խմբի մարզումներին հետաձգվում է

Մանուել Նոյերի վերադարձը ընդհանուր խմբի մարզումներին հետաձգվում է։

Ինչպես հաղորդում է Sky Sport Deutschland-ը, «Բավարիայի» դարպասապահը հաջորդ շաբաթվանից չի կարողանա մարզվել խաղընկերների հետ, ինչպես նախատեսված էր:

Արձակուրդից վերադառնալուց հետո 37-ամյա գերմանացին, ով դեկտեմբերին կոտրել էր ոտքը, բուժզննում կանցնի։ Ենթադրվում է, որ դարպասապահին պարզապես ավելի շատ ժամանակ է պետք լիարժեք մարզումները վերսկսելու համար: Նախամրցաշրջանի սկզբում Նոյերը կմարզվի անհատական ​​կարգով և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ասիական շրջագայությունը (հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը):

Նշվում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր է սկսել դարպասապահին դուրս բերել խաղադաշտ, հենց որ հաստատվի ֆուտբոլիստի պատրաստակամությունը լիարժեք խաղալու։