Կիլիան Մբապպե․ «ՊՍԺ-ում խաղալն իրականում չի օգնում»

Կիլիան Մբապպեն կարծում է, որ իր ձեռքբերումները թերագնահատված են ՊՍԺ-ի խաղի պատճառով։

«Հասարակությունը նսեմացնում է իմ արդյունքները։ Այո՛։ Բայց միևնույն ժամանակ ես նրանց չեմ մեղադրում։ Ֆրանսիայում ինձ տեսնում էին մեծանալիս, ինձ անընդհատ տեսնում էին՝ ամեն շաբաթ-կիրակի ՊՍԺ-ում կամ միջազգային խաղերում։ Եվ ես տարիների ընթացքում շատ գոլեր խփեցի: Այսպիսով, մարդկանց համար դա դառնում է նորմ:

Ես երբեք չեմ դժգոհել, որ իմ արդյունքները թերագնահատվել են։ Ես երիտասարդ եմ և ոչ շատ վաղուց մինչ ֆուտբոլիստ դառնալը երկրպագու էի: Եվ ես ինքս չէի բավարարվում նրանով, ինչ անում էր Մեսսին, ինչ անում էր Ռոնալդուն, ինչ անում էին մեծ ֆուտբոլիստները։ Մենք ապրում ենք սպառողական հասարակության մեջ՝ «լավ, նորից արա» ուղերձով:

Կարծում եմ՝ ՊՍԺ-ում խաղալն իրականում չի օգնում, քանի որ այս ակումբը բաժանում նվաճումները: Այնպես որ, դա, իհարկե, խոսակցություններ է առաջացնում, բայց դա ինձ չի անհանգստացնում, քանի որ ես գիտեմ, թե ինչ և ինչպես եմ անում»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը France Football-ին տված հարցազրույցում։