Ջեյդոն Սանչոն կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

Դորտմունդցիները դիտարկում են 23-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը, հայտնում է Sky Sport Deutschland-ը: Հնարավոր է որպես վարձակալություն` հետո գնման իրավունքով։

Ինքը՝ անգլիացին, կցանկանար մնալ անգլիական ակումբում։ Բացի այդ, հնարավոր վերադարձին խանգարում է ֆուտբոլիստի մեծ աշխատավարձը։ Դորտմունդի «Բորուսիան» այս պահին ակտիվորեն չի աշխատում այս տարբերակի վրա, բայց կարող է դա անել տրանսֆերային պատուհանի ավարտին։

Անցած մրցաշրջանում Սանչոն Պրեմիեր Լիգայի 26 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։