ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն չի մասնակցի Կամերունում կայանալիք ընկերական հանդիպմանը։
Ինչպես նշում է Le Parisien-ը, որոշումը պայմանավորված է նրանով, որ խնդիր է առաջացել օդանավակայանում աստղային հարձակվողի ժամանումից հետո։ Նրան դիմավորել է մոտ երկու հազար մարդ, և ոստիկանությունը խնդիրներ է ունեցել ամբոխի վերահսկողության հետ։ Ուստի որոշում է կայացվել Կիլիանին վտանգի տակ չդնել մի մարզադաշտում, որը կարող է ավելի շատ հանդիսատես ընդունել:
Ֆուտբոլիստն առաջին անգամ է այցելում հայրական հայրենիք։ Այցի ընթացքում Մբապպեն պետք է մասնակցեր Կամերունի երկրորդ դիվիզիոնի թիմի հետ ընկերական հանդիպմանը։
Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: