«Ալ-Ահլին» Սադիո Մանեին տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի ծառայություններով: Կողմերը մոտ են համաձայնության գալուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։

Աղբյուրի համաձայն՝ Մանեին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանի համար 20 միլիոն եվրո աշխատավարձով:

31-ամյա Մանեն 6 տարի «Լիվերպուլում» խաղալուց հետո հեռացավ Մյունխենի «Բավարիա» 2022 թվականին։ Մյունխենում Սադիոն 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ավելի վաղ «Ալ-Ահլիի» ճամբար էին տեղափոխվել Ռոբերտո Ֆիրմինոն ու Էդուարդ Մենդին։ Ֆիրմինոյի՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխության մասին հայտնի է դարձել հուլիսի 4-ին։ Բրազիլացի հարձակվողը երեք տարվա պայմանագիր է կնքել։