«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան ցանկանում է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում՝ չնայած ոչ այնքան հիանալի առաջին մրցաշրջանին, հայտնում է Evening Standard-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի պաշտպանը մտադիր է տպավորել «Չելսիի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ 24-ամյա խաղացողը հետաքրքրված չէ՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելով:
Կուկուրելյան «Չելսի» է տեղափոխվել անցյալ ամառ 65,3 միլիոն եվրոյի դիմաց: 2022/2023 մրցաշրջանում իսպանացին լոնդոնցիների կազմում 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «արիստոկրատների» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 35 միլիոն եվրո։