«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ միլանցիների դարպասապահը արդեն համաձայնեցրել է մանկունիանցիների հետ պայմանագրի կետերը։ Այժմ ամեն ինչ կախված է թիմերի բանակցություններից։
Նշվում է, որ «Ինտերը» ցանկանում է կամերունցու հարցը փակել մինչև հուլիսի վերջ։ Միլանցիները ֆուտբոլիստի համար պահանջում են 60 միլիոն եվրո, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կամերունցի դարպասապահին գնել 53 միլիոն եվրոյով։
Օնանան «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականի հուլիսի 1-ից, որտեղ տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նախորդ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը մասնակցել է 41 հանդիպման և բաց թողել 36 գնդակ։