Մադրիդի «Ատլետիկոն» նորեկ ունի

Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է ուրուգվայական «Ռասինգի» պաշտպան Սանտյագո Մոուրինյոյի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին։

Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, 21-ամյա ուրուգվայցին մադրիդցիների համար արժեցել է 2,7 մլն եվրո:

Անցած մրցաշրջանում նա 14 հանդիպում է անցկացրել «Ռասինգի» կազմում։