Անգլիական ակումբը 200 միլիոն եվրո է առաջարկել Կիլիան Մբապպեի համար

«Լիվերպուլը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ծառայություններով, հայտնում է լրագրող Էդու Ագիրեն։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը վերջին ժամերին 200 միլիոն եվրո տրանսֆերային առաջարկ է ստացել «Լիվերպուլից»: Անգլիական ակումբն արագ է ընթանում բանակցություններում։ Առաջարկն արդեն հասանելի է ՊՍԺ-ի համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մբապպեն համաձայնվել է Մադրիդի «Ռեալի» առաջարկած պայմանագրին։

Հուլիսի 7-ին, նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ներկայացումից հետո, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վերջնագիր է ներկայացրել ֆուտբոլիստին՝ եթե նա ցանկանում է մնալ հաջորդ մրցաշրջանում, ապա պետք է երկարաձգի պայմանագիրը։ Հակառակ դեպքում ֆուտբոլիստը արդեն կվաճառվի այս ամառ։