«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է հաջորդ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին:
«Թիմը ձգտելու է միայն տիտղոսներ նվաճել: Պետք է քայլ առաջ անել»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Բարսելոնան» ժամանակից շուտ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
Միաժամանակ թիմը ձախողվեց Չեմպիոնների Լիգայում՝ երկրորդ տարին անընդմեջ չկարողանալով դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ։ Չավիի գործող պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: 43-ամյա մասնագետը թիմը գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։