Անտուան ​​Գրիզմանը փոխել է իր խաղային համարը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը այսուհետ թիմում հանդես կգա 7-րդ խաղային համարի ներքո։

Ֆրանսիացին 2021 թվականին «Բարսելոնայից» մադրիդյան ակումբ վերադառնալուց հետո հանդես էր գալիս 8-րդ խաղային համարով, քանի որ Ժոաու Ֆելիշը այդ պահին խաղում էր իր 7-րդ համարի ներքո։

Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 341 հանդիպում՝ դառնալով 157 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։