«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կլքի թիմը

«Սաութհեմփթոնը» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Շի Չարլզին ձեռք բերելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Անգլիայի չեմպիոնը 9 մլն ֆունտ ստեռլինգ կստանա 19-ամյա ֆուտբոլիստի համար, ով երիտասարդական թիմի ավագն է։ «Մանչեսթեր Սիթին» նույնպես ֆուտբոլիստին հետ գնելու առաջնահերթ իրավունք կունենա:

Այս շաբաթավերջին Չարլզը բուժզննում կանցնի՝ «Սաութհեմփթոն» տեղափոխվելու համար:

Անցած մրցաշրջանում Չարլզը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։