«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է ծրագրում «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հեյլունդի համար, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները մտադիր են նոր առաջարկով հանդես գալ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ մոտ 59 միլիոն եվրոն բավական կլինի տրանսֆերն ավարտին հասցնելու համար:
Անցած մրցաշրջանում Հեյլունդը թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։