«Արսենալը» նոր պայմանագիր է կնքել Ուիլյամ Սալիբայի հետ

«Արսենալը» նոր պայմանագիր է կնքել պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ, հայտնում է The Athletic-ը:

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 11,5 մլն եվրո։

Ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը։

2022/23 մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։