ՊՍԺ-ն գտել է Կիլիան Մբապպեի փոխարինողին

ՊՍԺ-ն դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին գնելու տարբերակը՝ որպես Կիլիան Մբապպեի փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է FootMercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ Դեմբելեին դուր է գալիս փարիզցիների նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։ Բացի այդ, 26-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև հուլիսի վերջն ունի 50 միլիոն եվրո ազատման կետ։

2022/23 մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։